пятница, 3 ноября 2017 г.

Հիդրոէլեկտրակայաններ

Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), էլեկտրակայանների տեսակ, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։


Հայաստանի Հիդրոէլեկրակայանները

10 կՎտ հզորության առաջին պարզունակ ՀԷԿը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903)՝ Աղստևգետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի ՀԷԿերը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու ՀԷԿը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-1911 թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված ՀԷԿեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։

1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի ՀԷԿ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄհիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի ՀԷԿ-2 (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված ՀԷԿը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել ԵրևանինԱրարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։

1948 թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը(34,ՀԷԿ2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա ՀԷԿն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

Комментариев нет:

Отправить комментарий