1. https://maphub.net/YuraOhanyan/Hayastani-Lerhner-lerhanshghtaner-geter
Ուրվագծային քարտեզի վրա նշել ռելիեֆի հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում են գտնվում
Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Գուգարաց լեռները բնական
սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։
Վառելիքաէներգետիկ արդյուաբերություն
1.Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և
արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան
ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն
է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը
ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008
թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։
2.Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարնր դեռևս չեն
հայտնաբերված:Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում,քանի որ,երկրաբանական
օրինաչափություններից ելնելով,ենթադրվում է,որ այտուհանդերձ,այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի
պաշարներ:ՀՀ-ի տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամն ցածրորակ ածխի(գորշ)պաշարներ,որոնք
սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ:
3 .Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
էներգետիկ համակարգը մեծ դեր ունի, ինչպես տնտեսության և քաղաքականության այնպես էլ կյանքի, առօրյաի,
մարդու գործունեության և զարգացման հարցում: Առաջին հերթին այն ապահովում է մեր կենսագործունեությունը,
դարձնում այն ավելի հարմարավետ և մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը առանց դրա, նաև հանդիսանում է
տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր, և քաղաքական շարժառիթ:
ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Комментариев нет:
Отправить комментарий