Հոր զղջումը Լիվինգսթոն Լարնեդ
- «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:
Այո համաձայն եմ,քանի որ ցավոք ոչ բոլոր մեծահասակներն են ունեցել լավ և բարի մանկություն,ոմանք իրենց մանկությունը անցկացրել են միայնակ չունենալով ընտանիք,ոմանք պատերազմների տարիներին են ծնվել,ոմանք չեն ունեցել բարենպաստ պայմաններ:
- Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Ես կարծում եմ, որ դա ընդհանրապես սխալ է,քանի որ երեխաները չեն գիտակցում շատ բաներ և անում են գործողություններ, որոնք տեղի են ունենում անգիտակցաբար և շատ բաներ չհասկանալով:Մեծահասակը չպետք է չափի երեխային իր չափանիշով,քանի որ մեծը, որոշ չափով երկար է ապրել և շատ ավելի բաներ է հասկանում և գիտակցում քան երեխան և ոչ թե պետք է չափել սեփական տարիների չափանիշով, այլ եթե երեխան սխալ է անում մեծը գիտակցելով այն պետք է բացատրի և հասկացնի,որ նման բան չեն անում և երեխան ավելի շուտ կնկալի,կհասկանա,քան այն ժամանակ, երբ բարկանա և մոտենա երեխային այնպես ինչպես ինքն է:
- «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը
- Հեղինակը` Լիվինգստոն Լանդերը այս տողը ասում է փոխաբերական իմաստով,իմ կարծիքով նա ինկատի ունի երեխայի պարզ,անկեղծ և մաքուր սիրտը:
- Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Այո զղջացել եմ,իմ կածիքում այս կյանքում,բացի նորածնից չկա մեկը, որ իր կյանքը ընթացքում արած չլինի այնպիսի բան որի համար կզղջա:Ես նույնպես զղջացել եմ հատկապես զղջում եմ,որ նեղացնում եմ ընտանիքիս անդամներից որևէ մեկին և կյանքում երևի ամենաշատը զղջացել եմ շատ մարդկանց հավատալուց և վստահելուց:
- Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:
համացանում փնտրեցի բացի(Հոր զղջումը)նա ուրիշ ստեղծագրոծություն iչունի:
Комментариев нет:
Отправить комментарий